Քիչ Առաջ. Մոուրինյոն չխայտառակվեց Մխիթարյանի ու Լինգարդի շնորհիվ. Ի՞նչ է տեղինուցել.

«Մանչեսթեր Յունայթեդին» երրորդ խաղում անընդմեջ չհաջողվեց հաղթել: Անգլիայի Պրեմիեր լիգայի 20-րդ տուրում Ժոզե Մոուրինյոյի թիմը սեփական հարկի տակ ոչ-ոքի 2:2 խաղաց «Բարնլիի» հետ:

Առաջին կեսից հետո դաշտի տերերը զիջում էին 0:2 հաշվով: Երկրորդ կեսում Մոուրինյոն խաղադաշտ դուրս բերեց Հենրիխ Մխիթարյանի և Ջեսի Լինգարդին: Վերջինիս դուբլի շնորհիվ «Յունայթեդը» խուսափեց պարտությունից:

Նշենք, որ պաշտպան Ռոխոյին փոխարինած Մխիթարյանը ևս էապես նպաստեց դրական արդյունքին:

Մեր ֆուտբոլիստը հերթապահում էր դաշտի գրեթե բոլոր հատվածուներում և զգալիորեն ակտիվացրեց խաղը:

Հիշեցնենք, որ նախորդ տուրում «Յունայթեդը» ոչ-ոքի 2:2 էր խաղացել «Լեսթերի» հետ, իսկ Անգլիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակում 2:1 հաշվով զիջել էր «Բրիսթոլին»:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.




Նյութի աղբյուր՝ www.1in.am