ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ . Կապ հաստատելով դպրոցի տնօրենի ԺՊ Սուրեն Գևորգյանի հետ Armeniapress.net - ն պարզեց, որ վերջին օրերին հանրային տիրույթում տարածվող տեղեկությունները, թե դպրոցի տարածքից հեռացվել է 10-ամյա երեխայի աշխատանքը՝ դրա թեմատիկայի կամ բովանդակության պատճառով, չեն համապատասխանում իրականությանը։ Անհրաժեշտ ենք համարում ընդգծել՝ խոսքը պարզապես երեխայի ստեղծագործական աշխատանքի մասին է։ 10-ամյա երեխայի նկարած աշխատանքը չի կարող և չի դիտարկվել որպես որևէ հակապետական քայլ, ինչպես նշվել է դիտարկվել է որպես ՝ հակակարգապահական քայլ, և չի դիտարկվել կամ դիտարկվելու որպես քաղաքական դրսևորում կամ որևէ այլ նման բնույթի գործողություն։ Տվյալ դեպքում որևէ միջադեպ, մրցույթ կամ այլ իրադարձություն չի եղել։ Խոսքը բացառապես դպրոցի տարածքում նյութերի տեղադրման և ձևավորման հետ կապված ներքին կարգավորման հարցի մասին է։ Դպրոցի տարածքում ցանկացած ցուցադրական նյութի տեղադրում իրականացվում է հաստատության ներքին կարգապահական կանոնների և տնօրինության սահմանված կարգի համաձայն՝ ապահովելու համար կազմակերպված և միասնական կրթական միջավայր։ Ուստի որևէ հիմք չկա պնդելու, թե երեխայի աշխատանքը հեռացվել է դրա բովանդակության կամ թեմատիկ ուղղվածության պատճառով։ Նման մեկնաբանությունները չեն արտացոլում իրականությունը։ Դպրոցը մշտապես կարևորում է երեխաների ստեղծագործական ազատությունը, խրախուսում է նրանց նախաձեռնությունները և բարձր է գնահատում յուրաքանչյուր սովորողի աշխատանքը։