Եվրամիության գագաթնաժողովը համաձայնեցրել Է Թուրքիայի դեմ պատժամիջոցների սահմանումը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է «Ֆրանսպրես» գործակալությունը՝ վկայակոչելով դիվանագիտական աղբյուրների: Ներկայում գործում են ԵՄ-ի անհատական պատժամիջոցները Արեւելյան Միջերկրածովում Կիպրոսի տարածքային ջրերում անօրինական հորատման համար: Նոյեմբերին ԵՄ-ն այդ պատժամիջոցների գործողությունը երկարացրել Է մեկ տարով՝ մինչեւ 2021 թվականի նոյեմբերի 12-ը:
Անօրինական հորատման համար պատժամիջոցների ցուցակի մեջ այժմ մտնում են Թուրքիայի երկու քաղաքացիներ: Աղբյուրները հաղորդել են, որ ԵՄ-ի ղեկավարները պայմանավորվել են անհատական պատժամիջոցների ընդլայնման շուրջ:
«Համաձայնեցրել են անհատական պատժամիջոցները. եթե Թուրքիան շարունակի իր անօրինական ու ագրեսիվ գործողությունները, կարող են ընդունվել լրացուցիչ միջոցառումներ»,-ասել են նրանք: Եվրախորհրդի ղեկավար Շայլ Միշելը Եվրամիության գագաթնաժողովի նախօրյակին դրական դինամիկա Է արձանագրել Արեւելյան Միջերկրածովում Թուրքիայի գործողությունների մեջ: Նա ընդգծել Է, որ ԵՄ-ն ցանկանում Է ավելի կայուն եւ կանխատեսելի հարաբերություններ Թուրքիայի հետ, բայց պատրաստ Է օգտագործել իր տնօրինության տակ եղած լծակները, եթե դրական փոփոխություններ չտեսնի, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: