Միայն թե իմանաք ի՞նչ է ասում Արսեն Թորոսյանը

ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով այսօր տեղի ունեցած հանրահավաքին։

Հայաստանի Հանրապետության ժողովուրդը անկախությունից ի վեր իր լավագույնն է զոհաբերել Լեռնային Ղարաբաղի իր քույրերի և եղբայրների համար՝ իր լավագույն զավակներին, իր տնտեսական ներուժի զգալի մասը, խաղաղ ու բարգավաճ ապրելու իր իրավունքը։ Բայց ԼՂ հարցը թե՛ ԼՂ-ում, թե՛ Հայաստանում միշտ լոկ մի բանի է ծառայել՝ իշխանությանը տիրանալու և այն պահելու համար։ Նույնիսկ 44-օրյա ավերիչ պատերազմից հետո ԼՂ ղեկավարությունը չդադարեց այդ կործանարար քաղաքականությունը, ինչի պատճառով էլ Լեռնային Ղարաբաղը ամբողջովին հայաթափվեց։

Եվ հիմա նույն այդ քաղաքականությունը փորձում են իրականացնել Հայաստանում այդ նույն մարդկանց հետևորդները՝ Հայաստանի ժողովրդի այսքան զոհողություններից հետո՝ մոռանալով նույնիսկ, թե ինչպես ընդունեց Հայաստանի ժողովուրդը իր քույրերին և եղբայրներին մեր երկրում տեղահանությունից հետո։

Այդ անձինք և ուժերը կրկին հայաթափում են ուզում, այս անգամ՝ Հայաստանում։ Եվ սա քաղաքական ուժերի կամ կուսակցությունների պայքար չէ, սա հստակ պայքար է Հայաստանի Հանրապետության գոյության դեմ, ինչը վստահաբար արժանանալու է մեր ժողովրդի արժանի գնահատականին։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.