«Ապրիլի 7-ը պարզապես տոն չէ. Սա խոնարհման օր է ձեր առաջ...». ՀԺՊԿ. նախագահ

Հանուն Ժողովրդավար Պետականության Կուսակցության նախագահ Արսեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել կանանաց ապրիլի 7-ի կապակցությամբ.

Սիրելի՛ մայրեր,

Ապրիլի 7-ը պարզապես տոն չէ…

Սա խոնարհման օր է ձեր առաջ։

Դուք եք առաջինը, որ լսում եք կյանքի առաջին շունչը… և ցավոք՝ երբեմն նաև առաջինը, որ լուռ տանում եք կորստի ամենածանր ցավը։

Ձեր սրտում միաժամանակ ապրում են և՛ անսահման սերը, և՛ անասելի ցավը,

բայց դուք երբեք չեք կոտրվում…

Պատերազմներում, տագնապներում, ամենադժվար օրերին դուք եղել եք մեր ազգի լուռ, բայց անսասան ուժը։ Երբ ամեն ինչ փլուզվել է՝ դուք եք պահել տունը, Ընտանիքը, Հավատը… Հայրենիքը։

Մայրական սերը բառերով չի չափվում։

Այն ուժ է, որ կյանք է տալիս,

ջերմություն է, որ փրկում է,

և լույս է, որ երբեք չի մարում։

2020թ-ից հետո գարունը գուցե ավելի լուռ է,

ավելի զուսպ… բայց մեր սերը ձեր հանդեպ՝ ավելի խորն է, քան երբևէ։ Մենք ձեզ սիրում ենք

երբ կարոտում ենք մորը, երբ հուզվում ենք երեխայի ժպիտից, երբ մեր երեխաների մեջ տեսնում ենք ձեր շարունակությունը…

Որովհետև կյանքը սկսվում է ձեզնից…

և շարունակվում է ձեզնով։

Պահպանե՛ք ձեզ։

Եղե՛ք առողջ։

Եղե՛ք երջանիկ։

Եվ ապրե՛ք երկար, սիրելի՛ մայրեր։

Խոնարհումով և խորին երախտագիտությամբ՝

Հարգանքով՝ Հանուն Ժողովրդավար Պետականության կուսակցություն

նախագահ՝

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.