Հանուն Ժողովրդավար Պետականության կուսակցության նախագահ Արսեն Սարգսյանը իր էջում գրել էր որ բոլոր գերիների ազատման հարցով կդիմի Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ բոլոր պատգամավորներին, քիչ առաջ կուսակցության էջում հրապարակել են պաշտոնական գրությունն ներկայացնում ենք Ձեզ.
Հարգարժան Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ՝ պարոնայք և տիկնայք,
Մենք կոչ ենք անում ձեզ.
1. Հայ բանտարկյալների հարցը բարձրացնել ՄԱԿ-ի ֆորումներում, այդ թվում՝ Մարդու իրավունքների խորհրդում և Անվտանգության խորհրդում.
2. Աջակցել ՄԱԿ-ի գլխավորած միջազգային դիտորդական առաքելություններին այցելել ադրբեջանական բանտեր, որտեղ պահվում են հայ բանտարկյալները
3. Դատապարտել Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների դեմ պատասխանատվության միջոցները
4. Օգտագործեք ձեր դիրքը բանակցություններին նպաստելու և բոլոր բանտարկյալների անհապաղ վերադարձն ապահովելու համար:
Մենք բառեր կամ վերացական արտահայտություններ չենք խնդրում: Կոնկրետ գործողություններ և քայլեր ենք պահանջում։ Այս տարի՝ 2025 թ ալիևյան տխրահռչակ ռեժիմի համար պետք է լինի կործանարար և բեկումնային տարի։ Միջազգային բոլոր իրավական կառույցները և կազմակերպությունները, ինչպես նաև ԵԱՀԿ-ն, ԵՄ-ն, ԵԽԽՎ-ն, այդ թվում նաև ՄԱԿ-ին կից, ՀԱԳԱՅԻ միջագային քրեական դատարանը ռազմական հանցագործ և ցեղասպանություն կատարած Իհլամ Ալիևին պետք է միջազգային մեկուսացման ենթարկել և օգտագործելով բոլոր հնարավոր և անհնարին միջոցները՝ վայրկյան առաջ կալանավորեն նրա ռեժիմի հանցակիցների հետ միասին։ Ադրբեջանական բանտում գտնվող բոլոր հայ ռազմագերիները, այդ թվում նաև Արցախի քաղաքական էլիտան պետք է վայրկյան առաջ ազատ արձակվեն, քանի որ նոյեմբերի 9-ի պայմանագիրը միջազգային իրավունքի տեսակետից չի կատարվել որևիցէ կետ ադրբեջանական մինչև օրս հրաժվել ու հրաժարվում է այն կատարել, ուստի ելնելով վերոգրյալից սույն պայմանագիրը համարվում է անվավեր և առ ոչինչ։ Եթե ադրբեջնական բռնատիրական ռեժիմը օր առաջ չիրականացնի մեր կողմից առաջ քաշված իրավական և օրինական առաջ քաշված պահանջները, ապա ՀՀ-ն իրավունք ունի իր կողմից հնարավոր և անհնարին բոլոր միջոցները կիրառելով գնալ հատուկ գործողություններին, ազատագրելով Արցախը՝ ընհուպ մեր պատմական հայկական տարածքները։ Վերջում նաև պետք է հստակ ասել ադրբեջանական բանտերում պահվող հայ ռազմագերիները և Արցախի քաղաքական էլիտան ոչ թե հանցագործներ են այլ հայ նվիրյալներ որոնք օր առաջ պետք է լինեն հայրենիքում։
Խնդրում ենք գործել հիմա»:
Հարգանքով՝ Հանուն Ժողովրդավար Պետականության Կուսակցության նախագահ Արսեն Սարգսյան