Հանուն Ժողովրդավար Պետականության կուսակցության նախագահ Արսեն Սարգսյանը անրադարձել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու Լևոն Քոչարյանին. որտեղ հստակ ասվում է.
Լևո՛ն, հիմա՞ ես հիշել մարդկանց ցավը։
Որտե՞ղ էիր, երբ 120․000 արցախահայ հայրենազրկվում էին։ Որտե՞ղ էիր, երբ մարդիկ բառացիորեն փողոցում էին հայտնվել՝ առանց տանիքի, առանց հույսի։
2023-ի սեպտեմբերի 25-ից մինչև 2024-ի դեկտեմբեր հազարավոր մարդիկ օրերով կանգնած էին անորոշության առաջ, գրասենյակ չունենալով փողոցում, այգում և սրճարանում ես և ինձ միացած կամավորներով իրական պայքար էինք տանում՝ 35․000 արցախցու իրավական ու սոցիալական խնդիրներ լուծելու համար այս իշխանության դեմ։
Դու որտե՞ղ էիր այդ ընթացքում։
Հիմա հեշտ է կանգնել տեսախցիկի առաջ ու ձևացնել «սրտացավ»։ Բայց ձևական կարեկցանքը չի օգնում սոված երեխային, չի լուծում անօթևան ընտանիքի խնդիրը։
Ասա՛ պարզ՝ քանի՞ արցախցի ընտանիքի ես անձամբ այցելել, քանի՞ մեկին ես իրական աջակցություն ցույց տվել։
Թե՞ քո «աջակցությունը» սահմանափակվում է միայն բարձր խոսքերով ու հրապարակային շոուներով։
Մի փորձիր մարդկանց ցավի վրա քաղաքական միավորներ հավաքել։ Մարդիկ ամեն ինչ տեսել ու հիշում են։
Հարգանքով՝ Հանուն Ժողովրդավար Պետականության կուսակցություն
նախագահ Arsen Sargsyan
Մանրամասները ՝ Տեսանյութում