«Դու՛ք հասցրիք դրան, հետո չասե՛ք ձեր կամ պետության վրա մարդ է բերում...». ՀԺՊԿ նախագահ

Հանուն Ժողովրդավար Պետականության Կուսակցության նախագահ Արսեն Սարգսյանը   հայտարարություն է տարածել որում հստակ և կոշտ ասվում է.

ՀՀ գլխավոր դատախազություն Աննա Վարդապետյանին

ՀՀ քննչական կոմիտե նախագահ Արթուր Պողոսյանին

Պաշտոնապես արձանագրում եմ՝ Ձեր ղեկավարած կառույցների գործողություններն ու անգործությունը այս գործի շրջանակներում դուրս են իրավական պետության տրամաբանությունից և կրում են ակնհայտ ընտրովի արդարադատության բնույթ։

Երբ սոցիալական հարթակում հրապարակավ հայհոյվում և վիրավորվում է շուրջ 700.000 հայ քաղաքացի, Ձեր կողմից որևէ արդյունավետ իրավական արձագանք չի տրվում։ Սակայն, երբ բարձրաձայնվում է այդ խախտումը և պահանջվում է իրավական գնահատական, սկսվում է ճնշում՝ արդեն դիմող կողմի նկատմամբ։

Հանուն Ժողովրդավար Պետականության Կուսակցության նախագահի նկատմամբ՝

• կիրառվում է անհամաչափ վարչաիրավական մոտեցում,

• անտեսվում է նրա հրատապ առողջական վիճակը,

• պարտադրվում է ներկայանալ քննչական գործողությունների՝ անհամաչափ պայմաններում,

• փորձ է արվում նրան ներգրավել գործընթացում որպես քաղաքացի՝ անտեսելով նրա քաղաքական և իրավական կարգավիճակը։

Սա արդեն ոչ թե իրավական գործընթաց է, այլ՝

քաղաքական ճնշման և ընտրովի արդարադատության ակնհայտ դրսևորում։

Հատկապես մտահոգիչ է, որ

• անտեսվում են սպառնալիքներն ու բռնության կոչերը,

• չի ապահովվում քաղաքացու և քաղաքական գործչի անվտանգությունը,

• վտանգի տակ է դրվում մարդու առողջությունն ու արժանապատվությունը։

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ այս հարցով արդեն պաշտոնապես դիմել ենք միջազգային կառույցներին, այդ թվում՝

• Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենին,

• Եվրոպական խորհրդարանի պատգամավորներին,

• ԴՄԱ գործընկերների կոմիտեի նախագահին և միջազգային այլ գործընկերներին,

և գործընթացը գտնվում է միջազգային ուշադրության կենտրոնում։

ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆՔ՝

• անհապաղ դադարեցնել քաղաքական դրդապատճառներով ճնշումները,

• ապահովել օրենքի հավասար կիրառումը բոլորի նկատմամբ,

• տալ իրավական գնահատական 700.000 քաղաքացիների նկատմամբ հնչեցված հրապարակային վիրավորանքին,

• վերանայել և չեղարկել անհամաչափ պահանջները։

Հակառակ դեպքում՝ հարցը կստանա միջազգային իրավական և քաղաքական շարունակություն՝ բոլոր հնարավոր հարթակներում։

Հետո չասե՛ք պետության վրա մարդ է   բերում Նիկոլ Փաշինյան ։

Հարգանքով՝ Հանուն Ժողովրդավար Պետականության կուսակցություն

Նախագահ՝ Արսեն Սարգսյան

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.