«Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր, ռուսաստանցի օլիգարխ Սամվել Կարապետյանը հայտարարել է նոր քաղաքական ուժ ստեղծելու մասին։
Սամվել Կարապետյանի հայտարարությունը հրապարակել է նրա եղբորորդին՝ Նարեկ Կարապետյանը։
Սամվել Կարապետյանը հայտարարել է, որ ստեղծելու են սկզբունքորեն նոր քաղաքական ուժ։
Նա նշել է, որ մեծ հարգանքով է վերաբերվում այլ քաղաքական ուժերին ու գործիչներին։ «Բայց մենք Հայաստանի համար լավ ապագա կառուցելու մեր պատկերացումն ունենք։ Ու գնալու ենք մեր ճանապարհով, մեր նոր թիմով՝ չբացառելով ներքաղաքական համագործակցությունը համախոհների հետ։ Փորձելու ենք համախմբել մեր ժողովրդին արդար ու մեծ նպատակների շուրջ»,- հայտարարել է Կարապետյանը։
Նա նաև հավելել է, որ իրենց քաղաքական թիմի ձևավորումը մեկնարկել է։