Լկտի սուտ՝ Արցախի Ազգային անմահացած հերոսի` զինվորի և ՀԺՊԿ նախագահի հասցեին

Այսօր  PressTV.AM  կայքը, որի վերաբերյալ հանրությանը հասանելի չեն ո՛չ կոնտակտային տվյալներ, ո՛չ էլ տեղեկատվություն դրա սեփականատերերի կամ հովանավորների մասին, հրապարակել է նյութ, որը,  Armeniapress.net- ի   մեր գնահատմամբ, պարունակում է կեղծ և ապատեղեկատվական տեղեկություններ՝ ուղղված Արսեն Սարգսյանի դեմ։ Արսեն Սարգսյանը 2004–2006 թվականներին ծառայել է Հադրութում՝ Արցախի Ազգային հերոս, 44-օրյա պատերազմի ընթացքում անմահացած 18-րդ դիվիզիայի գնդապետ Սերգեյ Շաքարյանի հրամանատարության ներքո։ Նա հանդիսանում է «ԱՐԱՏՏԱ-ՎԱՆ» ՀԿ-ի նախագահը և «Հանուն Ժողովրդավար Պետականության» կուսակցության հիմնադիր-նախագահը։ 2023 թվականին, Արցախի բռնի տեղահանումից հետո, նա սեփական նախաձեռնությամբ և առանց որևէ պետական կամ միջազգային ֆինանսական աջակցության, գրասենյակ չունենալով, կանգնել է շուրջ 35,000 արցախահայերի կողքին՝ փողոցներում, այգիներում և սրճարաններում անվճար աջակցելով նրանց իրավական և սոցիալական խնդիրների լուծմանը։

Նա նաև շարունակաբար աջակցում է Հայաստանի Հանրապետության բազմաթիվ քաղաքացիների՝ նրանց իրավունքների պաշտպանության գործում։ 2026 թվականի մայիսի 16-ին, զրկված վարորդների խնդրանքով հանդիպելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, նա ներկայացրել է Եվրոպական միության չափորոշիչներին համապատասխան օրենսդրական առաջարկ՝ վարորդական իրավունքից զրկված քաղաքացիների խնդրի արդարացի կարգավորման նպատակով։ Վերջին շրջանում նա նաև հրապարակային նախաձեռնությամբ հանդես եկավ՝ պահանջելով լուծումներ գտնել բանկերի և վարկային կազմակերպությունների բարձր տոկոսադրույքների խնդրի վերաբերյալ՝ պաշտպանելով հարյուր հազարավոր քաղաքացիների շահերը։ Հենց այս նախաձեռնություններից հետո նրա հասցեին սկսեցին տարածվել հրապարակումներ, որոնք, մեր գնահատմամբ, նպատակ ունեն վարկաբեկել նրա հեղինակությունը և շեղել հանրության ուշադրությունը բարձրացված հասարակական խնդիրներից։ Մենք դատապարտում ենք ապատեղեկատվության ցանկացած դրսևորում և կոչ ենք անում լրատվամիջոցներին առաջնորդվել մասնագիտական էթիկայով, ստուգել փաստերը, ապահովել պատասխան խոսքի իրավունքը և զերծ մնալ չստուգված տեղեկությունների տարածումից։

Ճշմարտությունը չի լռեցվելու։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.