Վարդան Ղուկասյանի փաստաբանը, աղմկահարույց գործերով հայտնի իրավապաշտպան Լեվոն Բաղդասարյանը շտապ հայտարարությամբ է հանդես եկել.
Մամուլում, համացանցում, փողոցում լուրեր են պտտվում, որ Վարդան Ղուկասյանին ծեծել են, սպանել են, առևանգել են, ինտերպոլը կալանավորել է, դատել են, անբուժելի հիվանդ է և այլն։
ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ՀԱՅՏԱՐԱՐՈւՄ ԵՄ․
Դրանք իրականությանը չեն համաատասխանում, ստահոդ լուրեր են, տրվելու է նաև դրանց իրավական գնահատականը։
Վարդան Ղուկասյանն իրավական մի գործառույթով, դրա հետևանքով պայմանավորված նաև իր գործարար համբավի հետ ժամանակավորապես դադարեցվել է հանրային եթերները։
Պայմանավորված իրավական գործընթացի գաղտնիությամբ և արդարադատության շահով,
Խնդրում եմ Վարդան Ղուկասյանի համակիրներին իրենց հազարավոր զանգերով ու հաղորդագրություններով չծանրաբեռնել փաստաբանական գրասենյակին։
Փաստաբան՝ Լևոն Բաղդասարյան