ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան, «Հանուն Ժողովրդավար Պետականության» Կուսակցության նախագահս հայտնում եմ Ձեզ, որ ս/թ-ի մարտի 2-ին Երևան քաղաքի Մալաթիա – Սեբաստիա վրչ. շրջանի Ա. Բաբաջանյան փողոցի 32 շենքի բն. 31-ի բնակչուհի Նինա Ավագի Պողոսյանից և նույն փողոցի 34, 32, 30 շենքերի բնակիչների կողմից ստորագրահավքով դիմում – բողոք են ներկայացրել այն մասին, որ բակի դիտահորերի կոյուղաջրերը ամեն անգամ թե՛ անձրևներից, թե՛ ձմեռային ձնհալից առաջացած, և ինչպես ամռանը հոսող կոյուղաջրերը դուրս են գալիս և ողողում ամբողջ նշված շենքերի բակերը։ Կեղտատար և ջրատար խցանված կոյուղու մաքրման համար բազմիցս բնակիչների կողմից դիմվել է թե՛ վերոնշյալ կառույցներին, թե՛ թաղապետարանին, և թե՛ քաղաքապետարանին: Վերոնշյալ բողոքում մեզ տեղեկացրին այն մասին, որ ս/թ-ի փետրվարի 23-ից ամբողջ կեղտաջրերը ողողել են ողջ շենքերի բակերը։ Կրկին դիմել են և մինչ այսօր այդ խնդիրը չի ստացել լուծում: Բնակիչների խնդրանք- պահանջն է, որ կոյուղագծերը ամբողջովին փոխվեն, որպեսզի համաճարակի աղբյուր չհանդիսանան:
Խնդրում ենք Ձեր համապատասխան հանձնարարականը և միջնորդությունը տվյալ կառույցներին խնդրի լուծման համար:
Մեծարգո պարոն վարչապետ ակնկալում եմ գրավոր դրական պատասխան այս հարցի լիիրավ լուծման համար:
Կանխավ շնորհակալություն
Հարգանքով ՝ «Հանուն Ժողովրդավար Պետականության» Կուսակցության Նախագահ՝ Արսեն Սարգսյան
Մանրամասները ՝ Տեսանյութում