ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
ՀՀ վարչապետն ընդգծեց, որ այսօր իրապես հիշարժան օր է ԵԱՏՄ անդամ պետությունների համար.
«Ես գոհացած եմ, որ մեր նախագահությունը ԵԱՏՄ-ում այսպիսին ստացվեց: Մեզ համար կարևոր են նաև մեր երկկողմ հարաբերությունները:
Ռուսաստանի Դաշնությունը մեր ռազմավարական գործընկերն է։ Հուսով ենք էլ ավելի ամուր դարձնել այդ գործընկերությունը»,-ասաց Ն. Փաշինյանը:
ՌԴ նախագահն էլ իր հերթին ՀՀ վարչապետին շնորհավորեց Երևանում տեղի ունեցած ԵԱՏՄ գագաթնաժողովի առթիվ:
Առավել մանրամասն՝ տեսանյութում: