Թուրք մարզիկի անվայել պահվածքը. Հայ չեմպիոնի և թուրքի միջև հրմշտոց սկսվեց

Ալբանիայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի միչեւ 20 տարեկանների առաջնությունում Հայաստանը նվաճեց հերթական ոսկե մեդալը:

Երիտասարդների կրկնակի աշխարհի չեմպիոն Գարիկ Կարապետյանը գրանցեց 367 կգ արդյունք եւ նվաճեց ոսկե մեդալ: Գարիկ Կարապետյանը նաեւ նվաճեց երկու փոքր ոսկե մեդալները:

Գարիկ Կարապետյանի հետ մրցում էր թուրք Էմրե Օզթուրքը:

 

Պարգեւատրման արարողության ժամանակ Գարիկ Կարապետյանի եւ թուրք ծանրորդի միջեւ լարվածություն առաջացավ: Հայ եւ թուրք մրցակիցները դրոշները պարզելիս վիճեցին. Էմրե Օզթուրքին փորձում էր անընդհատ Թուրքիայի դրոշով ծածկել Հայաստանի դրոշը:

Գարիկ Կարապետյանը ձեռքսեղմումով սկզբից շնորհավորեց բրոնզե մեդալակրին, և հետո ցանկացավ շնորհավորել թուրք Էմրե Օզթուրքին, բայց թուրք ծանրորդը ձեռքը չմեկնեց:Կարապետյանի եւ Օզթուրքի միջեւ հրմշտոց սկսվեց:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.