Բացի հաղթանակից` Մալխասն աչքի ընկավ նաև իրական մարզիկին վայել պահվածքով։
Նկատելով, որ թուրք մարզիկը ծանր է տանում պարտությունը` հեկեկալով թավալվելով գորգին, Մալխասը մոտեցավ նրան ու գոտեպնդեց։ Գրում է Մովսես հարությունյանը:
Նշենք , որ Բուդապեշտում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 77 կգ քաշային Մալխաս Ամոյանը 4:3 հաշվով հաղթեց թուրք ըմբիշ Յունուս Բաշարին և դարձավ Եվրոպայի չեմպիոն։ Հիշեցնենք, Ամոյանը համառ պայքարում նաև 6-5 հաշվով հաղթել էր ադրբեջանցի Սանան Սուլեյմանովին: