Հանուն Ժողովրդավար Պետականության Կուսակցությունը որպես Հայամետ և արեվմտյան գաղափարախոսություն կրող քաղաքական ուժ դատապարտում է ցանկացած բռնություն և անընդունելի է համարում։Եթե քաղաքացին, ակտիվիստը, կամ բլոգերը, լրագրողը վիրավորել է, զրպարտել է, ապա կան լուծումներ` ոստիկանություն, դատարան և այլն, իսկ լրատվականներից պահանջում ենք էթիկայի կանոնների պահպանում և ցանկացած հայհոյախառն վիրավորանք չհրապարակել ԶԼՄ-ներով, իսկ աշխատավայրում մի քանի հոգով անձին ծեծի և բռնության ենթարկել քրերորեն պատժելի արարք է և մարդու իրավունքների դեմ ոտնձգություն: Դատապարտում ենք Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանի և նրա աշխատակիցների կողմից ակտիվիստ, բլոգեր Արթուր Չախոյանի միջև թաղապետարանում տեղի ունեցած բռնությունն և միջադեպը:
Յուրաքանչյուր պաշտոնյա կուսակցության նախագահ, թե՛ իշխանավոր, թե՛ընդդիմադիր, մեծ-փոքր, մինչև չգիտակցի, որ բռնությունը, քրեական մշակույթի կանոններով առաջնորդվելն ու, այսպես ասած, արժանապատվությունը պահելը, տղայական էս զզվելի օրենքներով բոլոր հարցերը լուծելու սովորույթը պետք է բացառել, մենք չենք կարող դառնալ ԵՄ-ի ընտանիքի լիիրավ անդամ:
ԵՄ-ին անդամակցող քարոզիչներին խորհուրդս ձեզ.
ԵՄ գնում են՝ ոչ թե զուտ լոկ խոսքերով և բարձր գոռալով, այլ ԵՄ-ի մարդու իրավունքների մասին առաջին հերթին արժեքները բարձր պահելով, այլ ոչ թե աշխատասենյակում մարդ ծեծելով ու դա արդարացնելով։
Ամենավերջում ցանկանում ենք հավելել, որ հայհոյանքը, վիրավորանքը և անհատի արժանապատվությունը նվաստացնող ցանկացած վարք ևս բռնության ձևեր են և չեն կարող դիտարկվել խոսքի ազատության շրջանակում:
Հարգանքով՝ Հանուն Ժողովրդավար Պետականության Կուսակցության նախագահ