ՄԱԿ-ի Միջազգային դատարանը հոկտեմբերի 14-19-ին լսումներ կանցկացնի Ադրբեջանի դեմ Հայաստանի ներկայացրած Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի խախտման հայցի շրջանակներում: Այս մասին սեպտեմբերի 30 -ին հայտնել է դատարանի մամուլի ծառայությունը:
Ինչպես նշված է այդ հաղորդագրության մեջ, հոկտեմբերի 14-15-ի լսումները կապված են լինելու Ադրբեջանի դեմ ժամանակավոր միջոցներ կիրառելու Հայաստանի պահանջի հետ, իսկ հոկտեմբերի 18-19-ին` Հայաստանի վերաբերյալ Ադրբեջանի նմանատիպ պահանջի:
Երբ Հայաստանը սեպտեմբերի 16-ին ՄԱԿ-ի Միջազգային դատարան հայց ներկայացրեց Բաքվի դեմ, անցած շաբաթ Բաքվի կառավարությունը հակընդդեմ հայց ներկայացրեց: Բաքուն, ի թիվս այլ բաների, Հայաստանին մեղադրում է «էթնիկ զտումների» և, հետևաբար, Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի խախտման մեջ: Ինչպես Հայաստանը, այնպես էլ Բաքուն պահանջում է անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ իր բնակիչների իրավունքները պաշտպանելու համար:
Ներկայացուցիչների պալատն ընդունել է հայտարարություն՝ հայ գերիներին և պատանդներին անհապաղ ազատ արձակելու պահանջով, իսկ ԱՄՆ պաշտպանության նախարարը պարտավոր է զեկույց ներկայացնել «Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական հանցագործությունների, այդ թվում՝ արգելված զենքի և թուրքական անօդաչու թռչող սարքերում ամերիկյան տեխնոլոգիայի կիրառման մասին»:
Միևնույն ժամանակ, ԵԽԽՎ-ն ընդունել է բանաձև ղարաբաղյան հակամարտության հումանիտար ասպեկտների վերաբերյալ, որում նշվում է, որ ինչպես Հայաստանը, այնպես էլ Ադրբեջանը 2001 թվականի հունվարին միացել են ԵԽ-ին և պարտավորվել հակամարտությունը լուծել բացառապես խաղաղ ճանապարհով: «Այսպիսով, 2020 թվականի վեցշաբաթյա պատերազմը այդ պարտավորությունների խախտում է և պահանջում է պատշաճ քննություն Եվրոպայի խորհրդի կողմից», ասվում է բանաձևում:
Այսպիսով, ԱՄՆ Կոնգրեսի եւ ԵԽԽՎ Ներկայացուցիչների պալատն ազդարարում են ուժի չկիրառման եւ հակամարտությունների խաղաղ միջոցներով լուծման սկզբունքի խախտումը: Մարդասիրական և այլ խնդիրները բխում են այս սկզբունքի խախտումներից:
2020 թվականի պատերազմի ընթացքում Ֆրանսիայի, Բելգիայի և եվրոպական այլ երկրների խորհրդարանները բանաձևեր ընդունեցին՝ դատապարտելով Ադրբեջանի և Թուրքիայի գործողությունները: