Նոր մանրամսներ ի՞նչ է պատահել Հ.Ժ.Պ.Կ նախագահին

Այս կյանքում խրամատ տեսած, փափմուշտի վառոդի հոտը շնչած մարդը՝ մահից չի վախենում. վախենում է միայն որոշ երկուոտանի «կենդանիներից».

Մի քանի ժամ առաջ քանի որ ամենամոտ ընկերներիցս էին իմացել և եկել այցի, որոշեցի գրել։ Այսօր՝ կեսգիշերին ինքնազգացողությունս էր վատացել։ Սիրտ է՝ կցավա էլ կանցնի… Ինչու՞ գրեցի, որ որոշ ուժեր չկարծեն «հա երեվի վախեցավ, լռե՞ց…». Ես միայն Աստծուց եմ վախենում, վաղը Աստված չանի մահանամ, էն աշխարհից էլ եմ բոլորիդ քննադատելու երկիր կեղեքելու և ժողովրդիս էս վիճակին հասցնելու համար։

Սիրելի ժողովուրդ, ուզում եմ, որ հանգիստ լինեք․ Ինձ հետ ամեն բան կարգին է, վիճակս կայուն է։ Կարճ ժամանակով կբացակայեմ սոցիալական հարթակից, հուսամ շուտով կվերադառնամ, անելիքներ շատ ունենք միասին։ Պատերազմի ժամանակ այնքան բան ենք տեսել, որ այս ամենը ի՞նչ է, որ… Ես վախենում եմ միայն շուրջս հավաքված որոշ կեղծավոր ու քծնվող, անկեղծ ձևացող երկուոտանի կենդանիներից։ Ինչպես ժամանակին սպանեցին՝ Ավոյին, Վազգեն Սարգսյանին, իմ տատիկիս կողմից ազգակից Կարեն Դեմիրճյանին և շատ ուրիշներին։ Ողջ կյանքս պայքարել եմ իմ Պետությանը և Ազգիս՝ առանց անձնականի մասին մտածելու։ Շատերն են ասում՝ բոլորին քննադատում ես ու ոտքով շրջում փողոցներում։ Գուցե մի օր իմ մասին էլ լսեք՝ «գլուխը կերան…»։

Բայց մի բան հաստատ գիտեմ․ Ես արդեն երեք անգամ հաղթել եմ մահին, և մարդը, որ մահին հաղթել է, մահից չի վախենում։

Նախապես սրտանց շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր ինձ հարգում են, սիրում են և հոգով իմ կողքին են։ Շնորհակալ եմ նաև նրանց, ովքեր չեն կարողանում ինձ տանել, ինձանից վառված են, նախանձ ու մաղձ են տածում կամ բամբասանքներ են տարածում։ Կյանքը և ժամանակը բումերանգ են։ Քանի որ այսքան գրեցի և մի փոքր շեղվեմ՝ թեմայից, վերջում մի խոսք նրանց համար, ովքեր սիրում են բամբասանքն ու խառնակիչ խոսքը․

ով հաճույքով լսում է բամբասանքը և աջակցում խառնակիչներին, նույնքան մեղավոր է, որքան այն տարածողը։ Եթե ականջ գտնվի բամբասանքի համար, լեզուն միշտ կգտնվի այն ասելու։ Իսկ երբ մարդը իր մեջի մաղձն ու չարությունը չհանած մտնում է Սուրբ Եկեղեցի, Աստծո օգնությունը չի կարող ստանալ։

Աստված պահապան բոլորիդ։ Սիրում և հարգում եմ։

Հարգանքով՝ Հանուն Ժողովրդավար Պետականության կուսակցություն

նախագահ Արսեն Սարգսյան

 

Armeniapress.net-ին հաջողվեց կապ հաստատել կուսակցության անդամներից մեկի հետ, և պարզեց ինչ է պատահել  44-օրյա պատերազմում Արցախի ազգային անմահացած Հերոս Սերգեյ Շաքարյանի Զինվոր, պատերազմի մասնակից և Հանուն Ժողովրդավար Պետականության կուսակցության նախագահ Արսեն Սարգսյանին:  Կեսգիշերին տուն վերադառնալիս նա ունեցել է կտրուկ ճնշման անկում և սրտի ցավ, որի պատճառով նրան տեղափոխել էին  իր ընկերներից հիվանդանոց: Այս պահին նրա վիճակը գտնվում է կայուն և բժիշկների վերահսկողության ներքո է: Շուտափույթ ապաքինում պարոն՝ Սարգսյանին:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.