Սույն հետազոտությունը նպատակ է հետապնդում ներկայացնելու 1920-2022 թթ.- ին Ադրբեջանի կողմից Արցախի բռնազավթված բնակավայրերում իրականացվող հայկական մշակութային ժառանգության ոչնչացման քաղաքականությունը՝ հիմք ընդունելով միջազգային համապատասխան կոնվենցիաները: Հստակորեն ընդգծվում է, որ անպատժելիությունը պարարտ հող է նախապատրաստում նոր մշակութային ցեղասպանությունների իրականացման համար: Վերոնշյալ նպատակի իրականացման համար ուսումնասիրության առանցքում դրված են հետեւյալ խնդիրները. ներկայացնել հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը Արցախի բռնազավթված բնակավայրերում 1920-2022 թվականներին, հայրենական մեծ պատերազմի հուշարձանների ճակատագիրը Արցախում, պատմական եւ մշակութային ժառանգության ոչնչացումը որպես ռազմական հանցագործություններ: Թեմայի արդիականությունը պայմանավորված է նրանով, որ թուրք-ադրբեջանաահաբեկչական տանդեմի կողմից իրականացվող ռազմական հանցագործություն- ները, մշակութային ցեղասպանությունները եւ պետական ահաբեկչական քաղաքակա- նությունը շարունակվում են մինչեւ օրս:
Գիտական հետազոտության և փաստաթղթավորված հղումը՝