«Զվարթնոցում» զուռնա-դհոլով դիմավորում են աշխարհի չեմպիոն Արթուր Դավթյանին: Տոկիոյի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը նվաճել է Լիվերպուլի սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնության ոսկե մեդալը: Հայ մարմնամարզիկը լավագույնն էր հենացատկում։ Նրա արդյունքը 15.050 միավոր է։
Երկրորդ տեղը զբաղեցրել է ֆիլիպինցի Կառլոս Յուլան Բրոնզե մեդալը բաժին է հասել ուկրաինացի մարզիկ Իգոր Ռադիվիլովին։
Հիշեցնենք, որ բրոնզե մեդալ էր նվաճել Հարություն Մերդինյանը։ Լիվերպուլի աշխարհի առաջնությունն անցկացվում է հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 6-ը։