«Ժամանակն է վերջ դնել «ես»-ակենտրոն` աթոռակռիվներին և կործանարար քաղաքականությանը...».ՀԺՊԿ նախագահ

Դեռևս հունվարի 15-ին Հանուն Ժողովրդավար Պետականության կուսակցության նախագահ՝ Արսեն Սարգսյանը հանդես է եկել տեսաուղերձով և հայտարարել կրկին այսօր, որտեղ ասված է հայտարարության մեջ. 

Միանշանակ կողմ եմ բոլոր Հայամետ և Պետականամետ ուժերի համախմբմանը։ Դեռևս հունվարի 15-ին իմ տեսաուղերձով կոչ եմ արել բոլոր հայամետ և պետականամետ ուժերին՝ համախմբվել և միասին պայքարել «Լևոնիզմի» բերած՝ Ռոբի, Սերժի և ժամանակին նրա թիմակից «Լևոն, Լևո՛ն», գոռացող Նիկոլի դեմ։

Ժամանակն է վերջ դնել «ես»-ակենտրոն պայքարին, աթոռակռիվներին և կործանարար քաղաքականությանը։ Սեփական շահը առաջ մղելու այս փակ շրջանը մեզ միայն հետ է տարել և շարունակելու է տանել, եթե չկոտրենք այն հիմա։

Սա այլևս առանձին ուժերի մրցակցություն չէ։ Սա պայքար է Հայաստանի պետականության, անվտանգության և վաղվա օրվա համար։

Եթե մեզ համար իսկապես արժեք է Հայաստանը, եթե մեր ժողովրդի ապագան առաջնային է, ապա միակ ճանապարհը համախմբումն է։ Պետք է միավորել ուժերը, ձևավորել միասնական օրակարգ և գործել մեկ բռունցքի պես։

Իրական փոփոխությունները հնարավոր են միայն միասնական կամքով և համատեղ գործողություններով։

Այլընտրանք պարզապես չկա։

#Աստված #Ազգ #Պետականություն 

Հանուն Ժողովրդավար Պետականության կուսակցության նախագահ

 Մանրամասները՝ Տեսանյութում 

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.