Հանուն Ժողովրդավար Պետականության կուսակցություն նախագահի կարևոր հայտարարությունը.
Մինչև ե՞րբ ենք ընտրելու նույնը…
Հայաստանում այսօր իրական, ժողովրդական ընդդիմություն չկա։ Կա՛մ նախկինների ստվերներն են, կա՛մ ներկայի հարմարավետ ընդդիմադիրները։
Մի մասը սպասարկում է հին էլիտաներին, մյուսը՝ հարմարվել է ներկա իրավիճակին։
Այս պայմաններում իշխանությունը մնում է ոչ միայն իր ուժով, այլ՝ ընդդիմության թուլության ու կեղծ լինելու հաշվին։
Այսօրվա «ընդդիմությունը» չի կարող դառնալ ժողովրդի ընտրությունը։ Մարդիկ չեն հավատում նրանց։ Եվ հենց այդ պատճառով են ասում՝
եթե ընտրությունը սա է՝ թող մնա գործող իշխանությունը։
Սա արդեն վտանգավոր իրականություն է։
Որտե՞ղ են հիմա այն ուժերը, բարձրաձայնեցին ԵՄ-ի անդամակցության թեման, և ծպտուները դուրս չի գալիս հիմա։
60․000 ստորագրություն հավաքեցին, աղմուկ բարձրացրին, մարդկանց հույս տվեցին։
Բայց երբ հայտարարվեց, որ Հայաստանը պատրաստ չէ ԵՄ-ին՝ շատերը լռեցին։
Ծպտուն անգամ չհանեցին։
Այսինքն՝ ո՛չ դիրքորոշում, ո՛չ պատասխանատվություն, ո՛չ սկզբունք։
Իսկ meanwhile ժողովուրդը ապրում է բոլորովին այլ իրականությունում։
Մարդիկ խեղդվում են վարկերի տակ, բայց չկա մեկը, որ լրջորեն պահանջի վարկային համաներում։
Թոշակները և նպաստները մնում են նվաստացուցիչ մակարդակի վրա, բայց չկա համակարգված պայքար դրանց իրական բարձրացման համար։
Մարդիկ տարիներով սպասում են իրենց խնայողություններին՝ Հայխնայբանկերի ավանդներին, բայց թեման լռեցվում է։
Փոքր ու միջին բիզնեսը ճնշված է հարկերից, բայց չկա մեկը, որ հետևողականորեն պահանջի արդար և ողջամիտ հարկային քաղաքականություն։
Քրեակատարողական հիմնարկներում գտնվող բազմաթիվ մարդիկ սպասում են արդարության, բայց չկա քաղաքական օրակարգում համաներման հարցը։
Եվ հիմա՝ ամենակարևորը։
Ցույց տվե՛ք մեկ ուժի ղեկավարի,
ով չունենալով գրասենյակ, չունենալով օլիգարխիկ աջակցություն կամ Սփյուռքից ֆինանսավորում,
փողոցում, այգում, սրճարանում,
2023-ից մինչև 2024 թվականը՝ լինելով պարզապես ՀՀ քաղաքացի և ուժի ղեկավար,
ընդունել է 35.000 Արցախից տեղահանված մարդկանց դիմումներ
և փորձել է լուծել դրանցից շատերը՝ հաճախ բախվելով պետական կառույցների հետ։
Ցույց տվե՛ք մեկ ղեկավարի,
ով սրտացավ լսելով անմահացած հերոսների ընտանիքների խնդիրները՝
ոչ թե լռել է, այլ կռիվ է տվել այդ խնդիրների լուծման համար։
Չկա՞։
Պարզ է՝ այսպես ընդդիմություն չի լինում։
Սա կամ անգործություն է, կամ դիտավորյալ լռություն։
Ես՝ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի և քաղաքական գործունեությամբ զբաղվող մարդ, իմ պարտքն եմ համարում իմ մասնակցությունն ունենալ այս դատարկությունը փոխելու գործում։
Պետք է ձևավորվի նոր ընդդիմություն՝
ոչ թե կաբինետներում գրված սցենարներով, այլ ժողովրդի իրական կյանքով ապրող։
Ոչ թե խոստումներով, այլ գործով։
Մեր պայքարը երբեք չի եղել աթոռի համար։
Մեր պայքարը եղել է և մնում է՝ հայ մարդու արժանապատիվ կյանքի համար։
Մենք չենք մասնակցում այս ընտրություններին։
Շուտով կներկայացնենք պատճառներն ու մեր հետագա քայլերը։
Բայց մի բան արդեն պարզ է՝
սա սկիզբն է։
Բոլոր նրանք, ովքեր կիսում են այս գաղափարը,
ովքեր հանուն ազգի, իրենց երեխաների ապագայի,
պատրաստ են պայքարել արժանապատիվ կյանքի և պետության ողնաշարը ուղղելու համար՝
անկախ սեռից, ռասայից՝ կարող են կապ հաստատել մեզ հետ և միանալ այս պայքարին։
Հարգանքով՝ Հանուն Ժողովրդավար Պետականության կուսակցություն
նախագահ Arsen Sargsyan