17-ամյա հայ դյուցազն Էրիկ Խաչատրյանը նոյեմբերի 9-ին Գինեսի նոր ռեկորդ է սահմանել ՝ ատամներով 10,7 տոննա քաշելով։ Էրիկ Խաչատրյանը ատամներով քաշել է իրար ամրակցված 5 ավտոմեքենա՝ 10մ 40 սմ տարածություն:17-ամյա հայ դյուցազն Էրիկ Խաչատրյանը նոյեմբերի 9-ին Գինեսի նոր ռեկորդ է սահմանել ՝ ատամներով 10,7 տոննա քաշելով։ Էրիկ Խաչատրյանը ատամներով քաշել է իրար ամրակցված 5 ավտոմեքենա՝ 10մ 40 սմ տարածություն:Ռեկորդը նա սահմանել է Ապարանի քաղաքապետարանի դիմաց, բազմաթիվ մարդկանց ոգևորող ծափերի ներքո: Նշենք, որ Էրիկ Խաչատրյանը Ուժային եռամարտի Աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն է: Պատանի դյուցազնը ռեկորդը սահմանելուց հետո հայտարարել է, որ ռեկորդը նվիրում է հայ զինվորին, Ապարանին և ապարանցիներին և ողջ հայ ժողովրդին:«Ես սկզբում հունահռոմեական ըմբշամարտով էի զբաղվում, ավելի ուշ ուժային եռամարտով: Ինձ շատ օգնեց հենց ուժային եռամարտը: Ես կարողացա սահմանել Գինեսի ռեկորդ և այն համարում եմ Աստծո կողմից տրված պարգև»,-Arlur.am-ի հետ զրույցում նշեց Էրիկ Խաչատրյանը:
Հայաստանի պաուերլիֆտինգի (ուժային եռամարտ) ֆեդերացիայի նախագահ, սպորտի վաստակավոր վարպետ Գագիկ Սարոյանը Arlur.am-ի հետ զրույցում նշեց, որ պատանի Էրիկ Խաչատրյանը բավականին հեռանկարային և ուժեղ մարզիկ է.«Էրիկ Խաչատրյանը 2018-2019 թթ գործող չեմպիոնն է և ուժային եռամարտում աշխարհի մի քանի ռեկորդներ է գրանցել: Շուտով կայանալու է ուժային եռամարտի Եվրոպայի առաջնություն և ես Էրիկից միայն հաղթանակ եմ ակնկալում»,-նշեց Գագիկ Սարոյանը:
Պաուերլիֆտինգի ֆեդերացիայի նախագահը նշեց, որ մարզիկների վրա, այդ թվում Էրիկ Խաչատրյանի, հոգեբանական առումով նաև մեծ ազդեցություն է ԱՄՆ-ում բնակվող՝ աշխարհի եռակի և ԱՄՆ-ի երկակի չեմպիոն Էրիկ Ասատրյանը, ում հետ էլ իրենց ծանոթացրել է Օլիմպիական կոմիտեի փոխնախագահ Արմեն Գրիգորյանը: «Նա հայտնեց, որ առաջին այցը Հայաստան կատարող Էրիկ Ասատրյանը ոգևորված է մեր հավաքականի հաջողություններով: ԱՄՆ-ում բնակվող մարզիկը Հայաստան եկավ իր հոր հետ միասին:
Մանրամասները Arlur.am-ի Տեսանյութում