Օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի, Եվրոպայի քառակի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանն (97կգ) իր ծննդյան տորթը կտրել է կացնով: Տեսանյութը տարածվել է համացանցում (տեսանյութը՝ այստեղ):
Տորթը եղել է օլիմպիական 5 օղակների տեսքով: Այն նվիրված է եղել Տոկիո 2020-ին, որի ուղեգիրն Ալեքսանյանն արդեն նվաճել է:
«Սպիտակ արջի» ծննդյան օրը երեկ էր՝ հոկտեմբերի 21-ին: Նա նշում էր ծննդյան 28-րդ տարեդարձը:
Խնջույքին ներկա են եղել ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, ըմբշամարտի ֆեդերացիայի ներկայացուցիչներ, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը, ինչպես նաեւ մարզաշխարհի այլ ներկայացուցիչներ:
Մանրամասները Տեսանյութում