Թայլանդական Պատայա քաղաքում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնության երկամարտում Հայաստանը մեծ հաջողություն արձանագրեց: Գյումրեցի ծանրորդ Հակոբ Մկրտչյանը երկամարտի 375 կգ արդյունքով հռչակվեց աշխարհի չեմպիոն: Մկրտչյանը հաղթանակի հասավ մինչեւ 89 կգ քաշայինների պայքարում:
Մինչ ոսկին, գյումրեցի մարզիկը նաեւ նվաճել էր արծաթե մեդալ:
Այս առաջնությունում մինչև 89 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնում էր նաեւ Դավիթ Հովհաննիսյանը: Նա երկամարտի 355 կգ արդյունքով 12-րդ տեղում է:
Նշենք, որ Աշխարհի չեմպիոն Հակոբ Մկրտչյանը Գյումրու Յուրի Վարդանյանի անվան ծանրամարտի մարզադպրոցի սան է:
Մանրամասները Տեսանյութում