Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը կատակել է Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուի հետ հանդիպմանը՝ հիշատակելով Ղրղըզստանը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Երկու երկրների արտաքին գործերի նախարարները Կատարի մայրաքաղաք Դոհայի միջազգային օդանավակայանում բանակցություններ են վարում:
Ռուս նախարարը ժամանել է Էր Ռիադից, իսկ թուրքը՝ Բիշքեկից, ուր նախորդ օրը պաշտոնական այց էր կատարել եւ հանդիպել էր Ղրղըզստանի ղեկավարության հետ:«Ո՞ւր է իմ հուշանվերը Ղրղըզստանից»,- կատակել է Լավրովը՝ ողջունելով թուրք գործընկերոջը:
Հիշեցնենք , որ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Քաթարում կայացած հանդիպման ժամանակ թուրք գործընկերոջ՝ Մևլութ Չավուշօղլուի հետ քննարկել է նաև Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձությունները: Այս մասին տեղեկանում ենք Չավուշօղլուի թվիթերյան գրառումից։
Կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև վերջին իրադարձությունները Ղարաբաղում, Լիբիայում և Սիրիայում։