Հայաստանում հիմնադրվեց Նոր Ուժ՝ ՀԺՊԿ անունով, Հանուն ժողովրդավարական Պետականության կուսակցություն։ Կուսակցության հիմնադիրն է «ԱՐԱՏՏԱ-ՎԱՆ» ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ, ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆ ՀԿ հիմնադիր նախագահ Արսեն Սարգսյանն, ով հանդիսանում է 44-օրյա պատերազմի ժամանակ Արցախի Անմահացած Հերոս 18-րդ դիվիզիայի հրամանատար՝ Սերգեյ Շաքարյանի զինվորը: Փետրվարի 11֊ին տեղի ունեցավ "Հանուն ժողովրդավար պետականության" կուսակցության անդրանիկ նիստը` ՀՀ քաղաքական դաշտը համալրելով ևս մեկ կուսակցական ուժով։ Նիստը սկսվեց խոնարհման լռության րոպեով։ "Յուրաքանչյուրս արժեք ենք, յուրաքանչյուրս հիմք ու ամրություն ենք"։ Այս գաղափարախոսությամբ է նորաստեղծ կուսակցությունը ժողովի անդամներին ներկայացրել ծրագրի ղեկավար Արսեն Սարգսյանը։ Ժողովին մասնակցել են նաև Արցախից բռնի տեղահանված մի շարք քաղաքացիներ։ Կուսակցությունը ի սկզբանե ձևավորվել է «ԱՐԱՏՏԱ-ՎԱՆ» ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ, ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆ ՀԿ-ի հիմքի և սկզբունքների վրա։ Հանուն Ժողովրդավար Պետականության նոր ուժի ստեղծման հիմք է հանդիսացել նաև Միասնական Ազգ, Հավասարություն սկզբունքը, հզոր երկիր կառուցել այսօր, այդ առաքելությունը ժառանգել սերունդներին։ Նորաստեղծ կուսակցության նախագահ Արսեն Սարգսյանը ներկայացրեց արժեքային գաղափարական ծրագրեր, ազգային և կուսակցական հիմնահարցերում կուսակցության որդեգրած դիրքորոշումները։ Յուրաքանչյուր նոր պայքար միանշանակ կառուցողական և կենսական պետք է լինի ոչ միայն հայկականության պահպանման, այլև Հայոց պետականության ամրապնդման համար։Կուսակցության ղեկավարը ժողովրդի կողքին է եղել նաև երկրին ծառացած օրհասական պահերին` Արցախի շրջափակման և հետպատերազմյան ընթացքում նաև հիմա աջակցելով Արցախից բռնի տեղահանված հայրենակիցների աջակցության խնդիրների լուծման կապակցությամբ կանգնած է նրանց կողքին: Կուսակցության հեռանկարային ծրագիրն ընդգրկում էր ոչ միայն Արևմտյան Հայաստանի, այլև Արցախի կարգավիճակի հստակեցումը միջազգային, իրավական, ազգերի ինքնորոշման հիմքերի վրա խնդիրների լուծումը, անվտանգության ապահովումը, սոցիալ֊ տնտեսական զարգացման և տարածաշրջանային ինտեգրման մեխանիզմների մշակումը։ ՀԱՆՈՒՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ» կուսակցության հիմնական նպատակները պատմական և միջազգային իրավունքից ելնելով անհաշտ պայքար մղելն է Արցախի տարածքների վերադարձի հարցում, Հայաստանը և Արցախը միասնական և հզոր տեսնելն է: ՀԺՊԿ-ն ազգային պահպանողական կուսակցություն է, որը սատարելու՝ է Հայոց Բանակի հզորացմանը: Անհաշտ պայքար մղել բանկային համակարգի բարեփոխման՝ ի շահ ժողովրդի և պետության: Ժողովրդավարական իստիտուտների և քաղաքական համակարգերի կայացմանը: ՀՀ-ում Ժողովուրդն է երաշխավորը հայոց պետության և պետականության: ՀԺՊԿ-ն ներքին և արտաքին մարտահրավերների դեմ անհաշտ պայքար է մղելու ընդհուպ՝ Արցախի տարածքների վերադարձի հարցում, Հայաստանը և Արցախը միասնական և հզոր տեսնելն է, և ամրապնդել ժողովորդավարությունը: Պայքարելու է Միջազգային Քրեական դատարանով հասնել Հայոց Ցեղասպանության ճանաչմանը: Երրորդ Հանրապետության ժամանակահատվածում թալանվածը՝ ժողովրդից և պետությունից վերադարձնել պետությանը՝ դատապարտելով թալանչիներին: Ունենալ արտաքին հարաբերությունների գերատեսչություն, որը կվարի արտաքին ճկուն քաղաքականություն աշխարհի բոլոր երկրների հետ: Հայի ազգային ինքնության պահպանմանն ուղղված ծրագրերի անցկացում: