Ոստիկանությունն ու Փրկարար ծառայությունն անցել են ուժեղացված ծառայության

Ոստիկանությունն ու Փրկարար ծառայությունն անցել են ուժեղացված ծառայության:

Այս մասին հայտնում են Ներքին գործերի նախարարությունից:

«Հաշվի առնելով հանրապետությունում եղանակային պայմաններն ու տեղումները՝ ՆԳ նախարարի հանձնարարականով ուժեղացված ծառայության են անցել Ոստիկանությունն ու Փրկարար ծառայությունը։

Ոստիկանները և փրկարարները կարգավորում են երթևեկությունը, օգնում վարորդներին։

Հարգելի՛ վարորդներ, անվտանգության նկատառումներից ելնելով՝ հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով, լինել առավել ուշադիր՝ խստագույնս պահպանելով ճանապարհային երթևեկության կանոնները»,- ասված է հաղորդագրության մեջ:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.