Սարսափելի և Ողբերգական դեպք. 5 տարեկան աղջնակին գտել են լվացքի մեքենայի մեջ...

Ռուսաստանի Մագադան քաղաքում քննիչները ստուգումներ են իրականացնում փոքր աղջկա մահվան փաստով։ Աղջկան մահացած են գտել լվացքի մեքենայի մեջ, հայտնում է Մագադանի մարզի Քննչական կոմիտեի Քննչական վարչությունը։

«Նախնական ստուգիչ միջոցառումների ընթացքում պարզվել է, որ 2017 թվականի նոյեմբերի 20-ին հինգ տարեկան երեխան վեց ժամ շարունակ իր բնակության վայրում միայնակ է եղել` առանց մեծերի հսկողության։ Ժամը մոտավորապես 18։00-ին բարեկամները տուն են

վերադարձել ու լվացքի մեքենայի մեջ հայտնաբերել նրա անկենդան մարմինը», — ասվում է հաղորդագրության մեջ։

Այժմ դատաբժիշկական փորձաքննություն է անցկացնում` պարզելու համար երեխայի մահվան պատճառները։

Իրավապահ մարմինները պատրաստվում են բազմակողմանիորեն ուսումնասիրել բոլոր

տարբերակները և պարզել ողբերգության հանգամանքները։ Նրանք կպարզեն նաև, թե ինչ հաճախականությամբ և ինչ պատճառներով է փոքրիկը մենակ մնացել տանը, ինչու նա մանկապարտեզ չի հաճախել, ընտանիքը ծանր վիճակում է եղել, թե ոչ, արդյոք ծնողները պատշաճ կերպով են կատարել իրենց պարտականությունները. գրում է armeniasputnik.am-ը:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.



Նյութի աղբյուր՝ info24.am