Ռուսաստանը որոշել է ՀՀ ԱԺ նախկին պատգամավորին արտահանձնել Երեւանին

Ռուսաստանի Գլխավոր դատախազությունը որոշում է կայացրել ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Լեւոն Սարգսյանին արտահանձնել Երեւանին։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը, վկայակոչելով ՌԴ Գլխավոր դատախազության մամուլի ծառայության տարածած հայտարարությունը։ Ըստ հրապարակման, Սարգսյանը ձերբակալվել է անցյալ տարվա նոյեմբերին՝ Զելենոգրադ քաղաքում։ Հայաստանի իրավապահների կողմից հետախուզվում է սկսած 2018-ի հոկտեմբերից։

Նրան մեղագրվում են հանցավոր խմբավորման մեջ ներգրավված լինելու, առանձնապես խոշոր չափի ունեցվածք կազմակերպված հանցախմբի միջոցով հափշտակելու եւ այլ հանցադրվագներում։ Ռուսական կողմը հայտարարել է, որ որոշում է կայացրել բավարարել հայկական կողմի հայցը։ Լեւոն Սարգսյանը եղել է մի քանի գումարումների ԱԺ պատգամավոր եւ ՀՀԿ անդամ։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.



Նյութի աղբյուր՝ socialmedia.am