Ճապոնիայի մայրաքաղաքի հեռուստաաշտարակի վրա իրականացված փորձը գործնականում ցուցադրել է, որ բարձրում ժամանակը ավելի դանդաղ է ընթանում։ Դրանով Տոկիոյի համալսարանի մասնագետները ապացուցել են ֆիզիկոս Ալբերտ Էյնշտեյնի պնդումներից մեկը, փոխանցում է «Մաինիչի» պարբերականը։
Դրա համար օգտագործվել են ատոմային օպտիկական ժամացույցներ, որոնք այնքան ճշգրիտ են, որ 30 միլիարդ տարվա ընթացքում ընդամենը 1 վայրկյանի շեղում կարող են թույլ տալ։ Այդպիսի երկու ժամացույց սինխրոնիզացվել ու դրվել են մեկը՝ աշտարակի ստորոտին, մեկը՝ 450 մետր բարձրության վրա։
Փորձի արդյունքում արձանագրվել է, որ մեկ օրվա ընթացքում աշտարակի 450 մետր բարձրության վրա ժամանակը 4,3 նանովայրկյանով (0,0000000043 վրկ) ավելի դանդաղ է ընթացել։ Մեկ տարվա հաշվարկով դա մոտ 0,0000016 վայրկյանի տարբերություն կտա։ Այսինքն՝ 1 միլիոն տարի այդ բարձրության վրա ապրելու դեպքում կարելի է խնայել 1,6 վայրկյան։
Սրանով ապացուցվել է Էյնշտեյնի այն պնդումը, որ գրավիտացիան ազդում է ժամանակի ընթացքի վրա, և որքան առարկան հեռու է գտնվում, օրինակ, Երկրագնդի կենտրոնում, այնքան ավելի դանդաղ է այնտեղ հոսում ժամանակը։