Այսօր Մոսկվայի «Սինդիկա» առևտրային «Սինդիկա» կենտրոնում խոշոր հրդեհ է բռնկվել: Ներկա պահին հրդեհի տարածքը ընդգրկում է 55 հազար քառակուսի մետր, և արտակարգ իրավիճակների ծառայություններին առայժմ չի հաջողվում այն մարել: Բացի այդ, փլուզվել է
300 քառակուսի մետր շինություն: Հրդեհի պատճառների թվում հիմնական վարկած է համարվում միտումնավոր այրումը: Առևտրի սրահի ստորգետնյա կայանատեղիում բարձր ջերմաստիճանի ազդեցությամբ պայթել են մի քանի ավտոմեքենա: Ամբողջ
ավտոկայանատեղին կրակի մեջ է: Հրդեհի մարման համար օգտագործվում են նույնիսկ ուղղաթիռներ: Ընդհանուր առմամբ, այրվում է կենտրոնի երկու երրորդ հատվածը:
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.
Նյութի աղբյուր՝ tass.ru