Այսօր Ժամեր Առաջ. Իսկական Քաոս. Ռ.Դ-ում խոշոր ավտովթարի զոհ է դարձել 15 հոգի. Հանրապետությունում սգո օր է հայտարարվել.

 

Ռուսաստանի Դաշնության Մարի Էլ հանրապետությունում այսօր՝ նոյեմբերի 17-ին սգո օր է հայտարարվել: Այս մասին հայտնում է TACC-ը: Աղբյուրի տեղեկություններով՝ նախօրեին եղանակային վատ պայմաններում տեղի ունեցած խոշոր ավտովթարի զոհ է դարձել 15 հոգի: Ըստ նախնական տեղեկությունների՝ Յոշկար Օլայից Կոզմոդեմյանսկ ուղևորվող Mercedes

միկրոավտոբուսը անհաջող վազանց կատարելու հետևանքով բախվել է վառելափայտով բարձված բեռնատարին և երթևեկելի գոտուց դուրս շպրտվել: Միկրոավտոբուսում գտնվող 20 հոգուց 15-ը տեղում մահացել են, ևս 4 հոգի, ընդ որում՝ 3 երեխա, մարմնական ծանր վնասվածքներով հոսպիտալացվել են: Մարի Էլի ղեկավար Ալեքսանդր Եվստիֆեևը

հանրապետութունում սգո օր է հայտարարել: Նշվում է, որ վթարի պահին ձյուն է տեղացել և առկա են եղել տեսանելիության վատ պայմաններ, ինչն էլ հավանաբար, դարձել է ողբերգության պատճառ: 

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.



Նյութի աղբյուր՝ shamshyan.com