Չինական Ուհանի համաճարակաբանության և Հուաչժունի գյուղատնտեսության համալսարանների գիտնականները եկել են այն եզրահանգման, որ կենդանիների 15%-ը վարակված է COVID-19-ով: Այս մասին հաղորդում է korrespondent-ը՝ վկայակոչելով bioRxiv-ին:Ուսումնասիրության ընթացքում գիտնականներն այցելել են Ուհանում գտնվող կենդանիների կացարաններ: Նրանք 102 կատվի արյան նմուշառում են արել:
«Մեր տվյալները ցույց են տալիս, որ COVID-19-ի բռնկման ժամանակ վարակվել են նաև կատուները: Ավելի քան 10 կատվի օրգանիզմում այդ վիրուսն ենք հայտնաբերել: Դա նշանակում է, որ մոլորակի այլ հատվածներում էլ նույն սցենարը կարող է լինել»,- ասված է հետազոտության մեջ:
Փորձագետները վստահեցնում են, որ վիրուսը կարող է փոխանցվել կենդանուց կենդանուն: Սակայն դեռ պարզ չէ՝ արդյո՞ք կենդանիները կարող են վարակել մարդկանց: