Ռուսաստանի Դաշնային Բժշկակենսաբանական գործակալությունը ներկայացրել է կորոնավիրուսային վարակի բուժման համար նախատեսված դեղամիջոց՝ մալարիայի դեմ նախատեսված մեֆլոխին դեղամիջոցի հիմքով: Այս մասին, ինչպես հայտնում է RIA Novosti-ն, ասվում է գործակալության հաղորդագրության մեջ:
Դրա մեջ ասվում է, որ “Фармзащита” գիտաարտադրական կենտրոնը մշակել է բուժման սխեմա՝ հաշվի առնելով չինական և ֆրանսիական փորձը:
«Դեղամիջոցը բարձր սելեկտիվությամբ արգելափակում է կորոնավիրուսի ցիտոպատիկ ազդեցությունը բջիջներում և խոչընդոտում է դրա վերարտադրությանը, իսկ մեֆլոխինի ազդեցությունը կանխում է վիրուսի հետևանքով առաջացած բորբոքային պատասխանի ակտիվացումը», -ասել է գործակալության ղեկավար Վերոնիկա Սկվորցովան:
Նա նաև ընդգծել է, որ սա թույլ կտա արդյունավետ բուժել COVID-19-ով վարակված հիվանդներին: