Պարզվել է, որ Չինաստանից ծովատառեխներ վաճառող մի կնոջ մոտ առաջինն է հաստատվել կորոնավիրուսային վարակը: Այդ մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով չինական լրատվամիջոցներին:
Հստակեցվում է, որ Վեյ ազգանունով կինը վաճառել է կենդանի ծովատառեխներ Ուհանի շուկայում: 2019 թվականի դեկտեմբերի 11-ին, անհայտ պատճառներով, նրա ջերմությունը բարձրացել է և նա դիմել է բժիշկներին: Վաճառողուհին ասել է, որ սովորաբար, երբ վատ զգալու դեպքում դիմել է բժիշկներին, նրան ներարկում են արել, իսկ հաջորդ օրը նրա առողջական վիճակը բարելավվել է: Այնուամենայնիվ, նույնիսկ երկու ներարկումն այդ ժամանակ չի օգնել:
Դեկտեմբերի 16-ին Վեյը գնացել է Հուաչժունի գիտության և տեխնոլոգիայի համալսարանի «Սեհե» հիվանդանոց: Ավելի ուշ պարզվել է, որ նա առաջին մարդն է Ուհանի շուկայում, ում մոտ կորոնավիրուսային վարակը հաստատվել է: Կան ենթադրություններ, որ այդ շուկան դարձել է վարակի աղբյուր:
Այնուամենայնիվ, մասնագետները դեռևս չեն կարողացել պարզել, թե ինչպես և ինչ պայմաններում կարող է վիրուսը կենդանուց մարդուն փոխանցվել: