Կորոնավիրուսային վարակի ծանր ընթացք կարող է լինել ոչ միայն տարեց մարդկանց, այլև երիտասարդների մոտ: Այս մասին հայտարարել է Լոմբարդիայի իտալական կլինիկայի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Անտոնիո Պեսենտին՝ գրում է Sky News-ը:Ըստ նրա՝ կլինիկայում ծանր վիճակում գտնվող հիվանդների մոտ 50%-ը ավելի քան 65 տարեկան են:
«Սա նշանակում է, որ մեր հիվանդների մնացած 50 տոկոսը ավելի երիտասարդ է», – բացատրել է նա՝ հավելելով, որ միակ տարբերությունն այն է, որ երիտասարդներն ունեն ավելի ամուր առողջություն, հետևաբար՝ բուժվելու ավելի մեծ հավանականություն:
Այսպիսով, Պեսենտին հերքել է այն միֆը, որ կորոնավիրուսը գործնականում անվնաս է երիտասարդների համար: