Անհետ կորած 3-ամյա երեխան հայտնաբերվել է վարձակալված տներից մեկի բակում` բետոնի մեջ զմռսված վիճակում: Երեխայի պապը Կանզասի քաղաքապետն է եղել` Կարլ Բրյուերը:Երեխայի սպանության մեջ կասկածվողները ձերբակալված են: New York Post-ը հայտնում է, որ երեխան հայտնաբերվել է այն ժամանակ, երբ տարածքի սեփականատերերին
դուրս գալու հրահանգ է եղել: Դրանից հետո ԴՆԹ անալիզ է արվել, որով հաստատվել է երեխայի ինքնությունը:Նախորդ շաբաթ երեխայի մայրը` 36-ամյա Միրանդա Միլլերը, ձերբակալվել էր ծնողական իրավունքների չարաշահման կասկածանքով:
Երեխայի նկատմմաբ բռնություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է նրա ընկերը` 40-ամյա Սթիվեն Բոդին: Տեղեկություններ կան, որ երեխան ընտանեկան բռնության է ենթարկվել:
Զույգը հիմա հետախուզվում է: Զույգը կարող է ազատվել կալանքից 25 հազար դոլար գրավ ներկայացնելու դեպքում:
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.
Նյութի աղբյուր՝ info24.am