Իրանում կորոնավիրուսի պատճառով մեկ օրում մոտ 50 մարդ է մահացել

Իրանում 24 ժամվա ընթացքում մահացել է կորոնավիրուսով վարակված գրեթե 50 մարդ, սա զոհերի ամենամեծ ցուցանիշն է փետրվարի 19-ից ի վեր, ընդհանուր առմամբ մահացել է 194 մարդ, հայտնել է երկրի առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Կիանուշ Ջահանպուրը:

IRINN հեռուստաալիքի եթերում առողջապահության նախարարության ներկայացուցիչը երկրում կորոնավիրուսի հետ կապված նոր տվյալներ է հրապարակել՝ հաղորդելով, որ վերջին երկու օրվա ընթացքում կորոնավիրուսով վարակի դեպքերի «հարաբերական նվազում» է նկատվել:Եթե մարտի 6-ին Իրանում գրանցել է կորոնավիրուսով վարակման ռեկորդային 1234 նոր դեպք, ապա վերջին 24 ժամվա ընթացքում գրանցվել է 743 նոր դեպք: Այս տվյալները հաշվի առնելով վարակվածների ընդհանուր թիվը կազմել է 6566, ընդ որում, ապաքինվել է 2134 մարդ:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.



Նյութի աղբյուր՝ news.ru