Գիտնականները նոր կորոնավիրուսի 2 ենթատիպ են առանձնացրել, առավել վտանգավոր են համարում երկրորդը

Չինացի գիտնականները նոր տիպի կորոնավիրուսի երկու ենթատիպ են հայտնաբերել, որոնցից մեկն ավելի վարակիչ է մյուսից, հայտնում է չինական «Բեյցզին Ժիբաո» թերթը` հղում անելով Չինաստանի gիտությունների ակադեմիային։ Գիտնականներn ուսումնասիրել են նոր տիպի կորոնավիրուսի 103 նմուշ ու հայտնաբերել, որ վերջին շրջանում վիրուսում հայտնվել է 149 մուտացիա:

Վիրուսը զարգացել է՝ վերածվելով երկու ենթատիպի՝ S ու L: Այդ ենթատիպերը գիտնականները գտել են 101 նմուշի մեջ, դրանց 30%-ը վերաբերում է S տիպին, 70 %-ը՝ L տիպին:

Փորձագետների կարծիքով, երկրորդն ավելի վարակիչ է, քան առաջինը:

S տիպի կորոնավիրուսն ավելի մոտ է չղջիկների մոտ հայտնաբերված վիրուսին: Գիտնականները եզրակացրել են, որ այս տեսակը կորոնավիրուսի ավելի հին տարբերակ է:

L տիպը տարածված էր Ուհան քաղաքում` կորոնավիրուսի բռնկման վաղ փուլում, բայց հունվարի առաջին շաբաթից հետո այն շատ ավելի քիչ է տարածվել:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.