Այսօր Իրանում մարտի 2-ին առավոտյան, մահացել է Նպատակահարմարության խորհրդի (Իրանի բարձրագույն ղեկավարությանն առընթեր խորհրդակցական մարմին) անդամ Մոհամադ Միրմոհամադին: Այդ մասին հայտնում է strana.ua -ի տեղեկություններով: Գործակալությունը հայտնում է, որ ավելի վաղ պաշտոնյայի մոտ կորոնավիրուս էր հայտնաբերվել: Մարտի 1-ի երեկոյան նա հոսպիտալացվել էր Թեհրանում:
Միրմոհամադին 72 տարեկան էր, իր կյանքի ընթացքում նա 2 անգամ Ղոմի նահանգից ընտրվել էր Իրանի Մեջլիսի պատգամավոր:
Պաշտոնական տվյալներով՝ Իրանում Covid-19-ով վարակվածների թիվը կազմում է 978, գրանցվել է մահվան առնվազն 54 դեպք։
Մանրամասները այստեղ: