Թուրքիայի արևելքում երկրաշարժի հետևանքով տուժածների թիվը ժամը 20:52-ի դրությամբ հասել է 50-ի: Այս մասին РИА Новости-ի հետ զրույցում հայտնել է Թուրքիայի առողջապահության նախարարության ղեկավար Ֆահրեթթին Կոջջան: Ավելի վաղ հաղորդվել էր 10 զոհերի և 37 վիրավորների մասին: Հիշեցնենք, որ այսօր, տեղական ժամանակով ժամը 09:53-ի և 20:00-ին ՀՀ
ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38.180 և արևելյան երկայնության 44.420 աշխարհագրական կոորդինատներով Իրան-Թուրքիա սահմանային գոտի՝ Սալմաս քաղաքից 30 կմ արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 5.9 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 8 բալ: Երկրաշարժը զգացվել է Երևանում՝ 3-4 բալ, Արարատի, Սյունիքի և Վայոց Ձորի մարզերում 4 բալ ուժգնությամբ: Հաղորդվում է, որ Իրանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով վիրավորվել է 75 մարդ: