Այն ամենը ինչն ավելի հին է քան Ադրբեջանը. (ՖՈՏՈ)

Հայ-ադրբեջանական պատերազմն ընթանում է ոչ միայն առաջնագծում, այլև համացանցային տարբեր հարթակներում: Հակադարձելով ադրբեջանցիների հայտարարություններին, թե Արցախն իրենց պատմական տարածքն է՝ հայ օգտատերերն ստեղծել են #‎OlderThanAzerbaijan‬ հեշթեգը, որտեղ տեղադրում են բազմաթիվ լուսանկարներ, որոնցում պատկերված մարդիկ և իրերն ավելի հին են, քան 1918-ին արհեստականորեն ստեղծված Ադրբեջանը: 

Հեշթեգի տակ ծաղրվում է նաև ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի թվիթերյան գրառումը. «Ադրբեջանի հետ բարեկամական ավանդույթները ձևավորվել են դարեր շարունակ: Գնահատում ենք փոխհարաբերությունների մակարդակը»:

Հայ օգտատերերը Մեդվեդևին խորհուրդ են տվել պատմություն սովորել՝ հիշեցնելով, որ իր պապն ավելի հին է, քան Ադրբեջանը:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.



Նյութի աղբյուր՝ socialmedia.am