«Երախտագիտության խոսքեր եմ հղում մեր բարեկամ Ֆրանսիային...». «ԱՐԱՏՏԱ-ՎԱՆ» ՀԿ-ի նախագահը՝ Ֆրանսիայի Սենատի բանաձևի մասին

«ԱՐԱՏՏԱ-ՎԱՆ» ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ, ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆ ՀԿ Նախագահ Արսեն Սարգսյանն իր պաշտոնական էջում նոր գրառում է կատարել. 

 

Շնորհակալություն Ֆրանսիայի Սենատին Հայանպաստ բանաձևի և բոլորին, ինձ աջակցողներին գրությունը բարձր թարգմանության համար և աջակցության համար ի շահ Հայաստան աշխարհի և հայ ժողորդի։

 

Որպես ԱՐԱՏՏԱ֊ՎԱՆ ՀԿ֊ի ներկայացուցիչ շնորհակալության և երախտագիտության խոսքեր եմ հղում մեր բարեկամ Ֆրանսիային և ֆրանսիայի ժողովրդին, Հայաստանի ու Արցախի սատարման այս աննախադեպ քաղաքական ակտի համար, որ, հույսով ենք, ունենալու է համարժեք զարգացում, և դառնալու է Հայաստանի ինքնիշխանության և անվտանգության անկյունաքարային երաշխիքներից մեկը։

 

Հարգանքով՝ «ԱՐԱՏՏԱ-ՎԱՆ» ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ, ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆ ՀԿ

 

Նախագահ Արսեն Սարգսյան  հիշեցնենք մինչ այդ ներկայացրել է,  

 

 

#Ամբողջական Բանաձևը Ֆրանսիայի Հանրապետության Սենատնն ընդունեց Հայաստանին աջակցող և Ադրբեջանի նկատմամբ պատժմիջոցներ առաջարկող բանաձև։ Ի թիվս այլ դրույթների՝ Ֆրանսիայի Սենատի բանաձևը։

 

– պահանջում է հեռացնել Ադրբեջանի զինված ուժերը Հայաստանի սուվերեն տարածքից և հարգել Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը;

 

– կոչ է անում ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին և ապահովել նրանց վերադարձը հայրենիք;

 

– առաջարկում է Ֆրանսիայի կառավարությանը, եվրոպական գործընկերների հետ համագործակցաբար, պատասխան դիվանագիտական և տնտեսական միջոցներ նախատեսել Ադրբեջանի կողմից իրականացված ագրեսիան պատժելու նպատակով, այդ թվում՝ կիրառել պատժամիջոցներ, որոնք կթիրախավորեն Ադրբեջանի իշխանությունների ունեցվածքը, ինչպես նաև կնախատեսեն էմբարգո կիրառել Ադրբեջանից գազի և նավթի ներկրման հարցում։

 

– վերահաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտությունը և առաջարկում կառավարությանը Լեռնային Ղարաբաղում հիմնել հումանիտար գրասենյակ։

 

– առաջարկում է կառավարությանը դիտարկել Հայաստանի պաշտպանական կարողությունների ամրապնդմանն աջակցելու հնարավորությունը։ Բանաձևը ներկայացրել են սենատորներ Բրունո Ռըտայոն, Քրիստիան Կամբոնը, Էլիան Ասասին, Պատրիկ Կանները, Էրվե Մարսեյը և Ժիլբեր-Լյուկ Դըվինազը։

 

Բանաձևի ընդունման նիստին պատվո հյուրի կարգավիճակում ներկա էին Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը և Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը։

 

 

Սահմանադրության 34-1-րդ հոդվածի համաձայն՝ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու և Հայաստանի տարածքից Ադրբեջանի անհապաղ դուրսբերման պահանջի, 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի մասին համաձայնագիրը կիրառելու և տեւական կայունության հաստատմանն ուղղված ցանկացած նախաձեռնություն խթանելու, ինչպես նաև՝ երկու երկրների միջև խաղաղության հաստատման մասին բանաձեւի միջնորդությունն ընդունվեց Սենատի կողմից։

 

Կողմ՝ 295

 

Դեմ՝ 1

 

Ձեռնպահ՝ 5

 

Բանաձևն ընդունված է։

 

Հարգանքով՝ «ԱՐԱՏՏԱ-ՎԱՆ» ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ, ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆ ՀԿ

 

Նախագահ Արսեն Սարգսյան

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.