ԱՄՆ գլխավոր վարակաբանը կանխատեսում է վերադարձ նորմալ կյանքին

ԱՄՆ-ը կարող է վերադառնալ նորմալ կյանքին արդեն այս տարվա մայիսին, քանի որ, ըստ երևույթին, ճգնաժամի դեմ ձեռնարկված սահմանափակող միջոցները սկսվում են գործել: Այս մասին հայտարարել է ԱՄՆ գլխավոր վարակաբան Էնթոնի Ֆաուչին, հաղորդում է CNBC- ը:

Ֆաուչին «զգուշավոր լավատեսություն» է հայտնել իրավիճակի վերաբերյալ, չնայած այն հանգամանքին, որ Նյու Յորքում գրանցվել է մահերի ռեկորդային քանակ:

Ըստ նրա՝ հոսպիտալացվողների և վերակենդանացման բաժանմունքներում հայտնվողների քանակը նվազել է, ինչպես նաև այլ երկրներում նկատվել է համաճարակի տարածման ինտենսիվության ընդհանուր անկում:

Բժիշկը կանխատեսել է, որ արգելքների հեռացումը կարող է լինել ոչ վերջնական. անհրաժեշտության դեպքում, դրանք նորից կկիրառվեն, քանի որ բռնկման կրկնություն չի կարող թույլ տրվել:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.



Նյութի աղբյուր՝ www.shantnews.am