Հրատապ Լուր. Սենսացիոն Նոր զարգացում Անկարայում ՌԴ դեսպանի Աղմկահարույց սպանության գործում. ո՞վ է ջնջել մարդասպանի ...

Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի սպանության գործի հետաքննության ընթացքում պարզվել է, որ դեսպանին սպանած Ալթընթաշի էլեկտրոնային փոստ են մտել Կիպրոսի թուրքական հատվածից եւ ջնջել փոստում գտնված նամակագրությունները։

Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ թուրքական դատախազությունը դիմել էր Apple ընկերությանը՝ Ալթընթաշի հեռախոսի գաղտնաբառը բացելու համար, սակայն Apple ընկերությունը մերժել էր՝ հաշվի չառնելով, որ միջազգային մակարդակի սպանության մասին է խոսքը։

Թուրքական դատախազությունը ստիպված դիմել է թուրքական մի ընկերության, սակայն այդ ընկերությունն էլ պահանջել է 20 հազար դոլար, բայց 100 տոկոս երաշխիք չի տվել, որ կկարողանա բացել գաղտնաբառը։ Դատախազությունը հույ ունի հեռախոսի ապակոդավորումով բացահայտել սպանության հետեւում կանգնած իրական պատվիրատուներին, որոնք ըստ դատախազության ակսկածների՝ գյուլենականներն են։

Երկար ուսումնասիրությունից հետո պարզվել է, որ Մեւլութ Ալթընթաշի սպանությունից հետո Կիպրոսի թուրքական հատվածի համալսարանական հանրակացարանից անհայտ անձը մուտք է գործել Ալթընթաշի էլփոստ եւ ջնջել նամակագրությունները։

Թուրքական դատախազությունը սպանության օրը Կիպրոսի թուրքական հատված ելք եւ մուտք արած բոլորի տվյալները մանրակրկիտ ստուգում է իրականացնում, միեւնույն ժամանակ ստուգվում են Կիպրոսի հիշյալ հանրակացարանում ապրողների բոլոր տվյալները եւ հիշյալ օրը հանրակացարանում գտնվածներին։

Նշենք, որ 2016–ի դեկտեմբերի 19-ի երեկոյան Անկարայի ժամանակակից արվեստների կենտրոնում կազմակերպված ցուցահանդեսում ելույթի ժամանակ հարձակման հետեւանքով սպանվել է Անկարայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովը։  Սպանությունից հետո ոստիկանները սպանել են նաեւ Մեւլութ Մերթ Ալթընթաշին։ Սպանությունն իրականացրած Մեւլութ Մերթ Ալթընթաշը 2,5 տարի աշխատել է Անկարայի ոստիկանությունում։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.



Նյութի աղբյուր՝ news.am