Ռուս պաշտոնյան սև ներկով ներկել է Գարեգին Նժդեհի հուշատախտակը

Ռուսաստանի Արմավիր քաղաքում քաղաքային խորհրդի պատգամավոր Ալեքսեյ Վինոգրադովը մտել է հայկական եկեղեցու բակ ու սև ներկով ներկել Գարեգին Նժդեհի հուշատախտակը:

Ըստ Վինոգրադովի` նոյեմբերի 11-ին լրացել է այն ժամկետը, որի ընթացքում քաղաքային իշխանությունները խոստացել էին ապամոնտաժել հուշատախտակը, բայց չեն կատարել, և պատգամավորն անձամբ է «հարցը լուծել», հայտնում է «Красная весна» լրատվական գործակալությունը:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.