34-ամյա հայուհի Լիդիա Սավաջյանը Գլենդելում՝ Կալիֆոռնիայում, գնացքի տակ է ընկել: Այս մասին հայտնում է Burbank Leader պարբերականը:
Հաղորդվում է, որ կնոջը հարվածել է Metrolink ընկերությանը պատակոնղ գնացք: Սերժանտ Դերեք Գրինի խոսքով՝ երկաթուղու աշխատակիցը նկատել է ռելսերի վրա նստած կնոջը և
հայտնել է մոտեցող գնացքի մեքենավարին, բայց արդեն ուշ է եղել: Ոստիկանությունը հետաքննություն է սկսել տեղի ունեցածի հանգամանքները պարզելու համար:
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.
Նյութի աղբյուր՝ www.1in.am