Քիչ Առաջ . Նոր Մանրամասներ... Ջիգարխանյանին պատանդ են վերցրել.. news.am

Արմեն Ջիգարխանյանին պատանդ է վերցրել «հայկական խմբավորումը»։ Այս մասին «Զվեզդա» հեռուստաալիքին հայտնել է թատրոնի մամուլի ծառայության ներկայացուցիչ Նատալյա Կորնեեւան։

Նրա խոսքով՝ դրան մասնակցում են Արմեն Ջիգարխանյանի հին ծանոթները, որոնք նրան խամաճիկի պես են վերաբերվում։

«Հայկական խմբավորումը՝ 1990-ականներից Ջիգարխանյանի ծանոթները, մասնակցել են թատրոնի այսօրվա գրավմանը։ Նա նրանց ձեռքում մանեքեն է։ Նա ծեր մարդ է՝ խորը սկլերոզով, անառողջ, եւ խմբավորումը նրան 2 շաբաթ առաջ առեւանգել էր, դուրս հանել տնից։ Դրանից հետո էլ բարձրացավ այն պատմությունը, թե նա փախել է տնից, կնոջից, բայց

իրականում նման բան չի եղել։ Հավանաբար նրանք երկար նախապատրաստում էին այդ գործողությունը, նրանք նաեւ իրենց բժիշկն ունեն, որը միգուցե հիպնոզացնում է Արմեն Բորիսովիչին,  նա էլ ամեն բան անում է նրանց ցուցումով»,– ասել է Նատալյան։

«Ըստ էության, նա նրանց ձեռքին պատանդ է, ես հիմա գնում եմ Քննչական կոմիտե ցուցմունք տալու։ Նա իրեն նորմալ չի պահում, երեկ ամբողջ երեկո ընկերների հետ վիսկի էին խմում, աղմկում։ Չգիտեմ, թե հետո ինչ կլինի»,– ասել է Կորնեեւան։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.



Նյութի աղբյուր՝ news.am