Հրատապ Քիչ Առաջ. Կրասնոդարի երկրամասում հայերը կրակել են հայերի վրա. կա 2 զոհ և 1 Մանրամասները

ՌԴ Կրասնոդարի երկրամասի Արմավիր քաղաքի «Սառցե պալատ» չգործող սրճարանից ոչ հեռու մի խումբ հայերի միջև «տարաձայնությունը պարզելու» ժամանակ կրակոցներ են հնչել, հաղորդում է kuban.kp.ru-ն։ Դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 19-ի երեկոյան։ 42-43 տարեկան 2 տղամարդ անսպասելի կրակ են բացել հրազենից 3 երիտասարդների վրա, ինչի հետևանքով նրանցից երկուսը զոհվել են։ Այնուհետև հանցագործները նստել են Hyundai

Solaris մակնիշի ավտոմեքենան ու դիմել փախուստի։ Ոչ պաշտոնական վարկածներից մեկի համաձայն՝ կրակողը եղել է տեղի սնանկացած գործարարներից մեկը, ով այդկերպ փորձել է լուծել իր խնդիրները։ Հետաքննության վարկածով՝ 27-ամյա Միսակը մահացել է գլխին ստացած կրակոցից, 28-ամյա Ռուսլանը մահացել է հիվանդանոցում՝ կրծքավանդակի հետին մասին ստացած վնասվածքից, իսկ 38-ամյա Ռուսլանը վնասվածք է ստացել ծնկի շրջանում։

Նրան վիրահատել են և այժմ նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Հետաքննիչների խոսքով՝ երիտասարդների վրա արձակվել է առնվազն 5 փամփուշտ։ Չի բացառվում նաև, որ հանցագործները փախուստի են դիմել ոչ թե Hyundai Solaris, այլ Mercedes-Benz E 200 մակնիշի ավտոմեքենայով։ Հետախուզում է հայտարարվել կասկածյալների նկատմամբ։ Ոստիկանությունը փնտրում է 1975 թ-ին ծնված Սերգեյ Սահակի Եղիազարյանցին և 1974 թ-ին ծնված Գագիկ Հենրիկի Եսայանին։ Ավելի ուշ որոնվողների ցուցակին է ավելացվել ոմն

Դենիս Շևչենկոյի անունը։ Բաց աղբյուրների փոխանցմամբ՝ Սերգեյ Եղիազարյանցը ղեկավարում է «Ասսեր» ընկերությունը, որը զբաղվում է անշարժ գույքի վարձակալությամբ, սակայն գտնվել է հարկային դաշտի հսկողության տակ, քանի որ խուսափել է հարկերի վճարումից։

 

Գագիկ Հենրիկի Եսայանը 

 

Սերգեյ Սահակի Եղիազարյանցը 

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.

Հրատապ Քիչ Առաջ. Կրասնոդարի երկրամասում հայերը կրակել են հայերի վրա. կա 2 զոհ և 1  Մանրամասները Հրատապ Քիչ Առաջ. Կրասնոդարի երկրամասում հայերը կրակել են հայերի վրա. կա 2 զոհ և 1  Մանրամասները


Նյութի աղբյուր՝ shamshyan.com